06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախագահական ընտրություններ են անցկացվում. /Տեսանյութ/

Ինդոնեզիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։

200 միլիոնից ավել մարդ մասնակցում է աշխարհի չորրորդ բնակչությամբ երկրում նախագահ ընտրելու գործընթացին:

Պետության ղեկավարի երեք թեկնածուներից ֆավորիտը պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն է՝ գործող նախագահ Ջոկո Վիդոդոյի կուրսը շարունակելու կողմնակից և Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնության հեղինակ։

Պրաբովոյի մրցակիցներն են ընտրություններում Կենտրոնական Ճավայի նախկին նահանգապետ Գյանջար Պրանովոն և Ջակարտայի նախկին նահանգապետ Բասվեդան Անիսը։

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Lembaga Survei Indonesia կենտրոնի վերջին հարցման համաձայն՝ հարցվածների 51,9%-ը պատրաստ է աջակցել Պրաբովոյին, ինչը կարող է ապահովել նրա հաղթանակն առաջին փուլում։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ