03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Կրեմլում զսպվածության կոչ են արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական միջադեպի առիթով

Կրեմլում զսպվածության կոչ են արել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական միջադեպի առիթով, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։«Անշուշտ, դրանք տագնապալի լուրեր են, որոնք ստացվում են շփման գծից։ Մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում, որպեսզի զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բացի այդ, նա նշել է. «Շատ ուշադիր կհետեւենք, կշարունակենք մեր շփումները երկու կողմերի հետ»։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք հակամարտության գոտում զոհերի հետ կապված հերթական միջադեպը սպառնալիքի տակ կդնի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի հեռանկարները, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Նման պատահարները, առնվազն, չեն նպաստում խաղաղության պայմանագրին։ Բայց մենք հուսով ենք, որ այդ գործընթացը կունենա իր շարունակությունը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ