05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ադրբեջանը, իհարկե, մերժելու է նաեւ այս առաջարկը

Ադրբեջանը, իհարկե, մերժելու է նաև այս առաջարկը, որովհետև, ինչպես հավանաբար կռահում եք, Ադրբեջանը ոչ միայն խաղաղություն չի ուզում, այլ նպատակ ունի գրավել ամբողջ Հայաստանը՝ վերացնելով հայկական պետականությունը։

Բայց, իհարկե, հանուն լեզվաբանական խաղի, կարելի է ստորագրել «չհարձակման մասին պայմանագիր»։ Որովհետև երբ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի կամ Վայոց Ձորի վրա, նա կպնդի, որ դա ոչ թե հարձակում է, այլ «ազգային ազատագրական շարժում հանուն իրավունքների վերականգման»։

Ֆորմալ՝ ոչ մի խախտում չի լինի, հատկապես, որ «Արևմտյան Ադրբեջանի» միֆը շարունակում են ակտիվորեն տարածել հենց այս նպատակով։ Իմիջիայլոց, Արցախում վերջին պատերազմը Ադրբեջանը պաշտոնապես կոչում է «հակաահաբեկչական գործողություններ»։

Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: Հիշեցնենք, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, թե Ադրբեջանին առաջարկվել է «Չհարձակման մասին պայմանագիր» կնքել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ