22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Քեզ հետ, Հայաստան». Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Տալլինում /ֆոտո/

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին այցելել է Էստոնիայի Հաափսալու քաղաք, հանդիպել տեղի մանկատան երեխաների հետ, նվերներ հանձնել երեխաներին:

ԱԺ փոխնախագահին ուղեկցում էին Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Էստոնիայում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Էդուարդ Շարմազանովը Հաափսալայում ծաղկեպսակ է դրել էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թվականին կանգնեցված խաչքարին, ով իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արեւելքի հայերին Հայոց ցեղասպանությունից փրկելու գործին:

Նույն օրը ԱԺ փոխնախագահը Տալլինի սուրբ Իոանն եկեղեցում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգին, որին հրավիրված էին նաեւ Էստոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Լայնե Ռանդյարվը, Էստոնիայի Բնապահպանության նախարար Մատի Ռայդման:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է նաեւ Տալլինի սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ