Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցն Ինգա Արշակյանն է
«Genealogy» խմբի ամբողջական կազմը հայտնի է: Խմբի վեցերորդ մասնակիցը սիրված և ճանաչված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է:
Հիշեցնենք, որ ավելի Henaran.am-ը հայտնել էր, որ հենց նա է լինելու հայաստանյան մասնակիցը:
Նկատենք, որ շրջանառվում էր նաև Նունե Եսայանի անունը, սակայն վերջինս, մեր տեղեկություններով, հրաժարվել է մասնակցությունից:
Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլին» Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով՝ «Genealogy»: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: