08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ներում չի լինելու, տուգանվելու են բոլորը. Հրապարակ

Նախորդ տարի հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, զոհերի եւ վիրավորների թիվը իրավապահ համակարգում լուրջ մտահոգություններ է առաջացրել։

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հստակ հանձնարարական է իջեցվել՝ նվազեցնել մասնավորապես մահվան ելքով ավտովթարներն ու վրաերթերը։ Այս նպատակով այսօր ժամը 12-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Իրավապահների ուշադրության կենտրոնում լինելու են ճանապարհը ոչ սահմանված վայրով անցնող հետիոտները։ Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն, ոչ սահմանված վայրով ճանապարհը հատելը նախատեսում է 5000 դրամ տուգանք, ներում չի լինելու, տուգանվելու են բոլորը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ