25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանում «օրենքով գողերի» միջեւ «ռազբորկա» է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին Երևանում օրենքով գողերին միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել են Mercedes մակնիշի 10 MO 010 համարանիշի և Toyota մակնիշի 11 OT 001 համարանիշի ավտոմեքենաները, որոնք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ոստիկանությունը կասկածներ ունի, որ նշված ավտոմեքենաներով են ժամանել «օրենքով գողերի» միջև տեղի ունեցած «ռազբորկային»։՚՚

Ինչպես տեղեկանում ենք «Փաստինֆո»-ից, նոյեմբերի 17-ին Երևանում «Օրենքով գողերի» միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված «Արսեն Երևանսկին»՝ Արսեն Մկրտչյանը, ազատ է արձակվել, չի կալանավորվել։

Փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն չի ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, իսկ Մկրտչյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Դատարանը Մկրտչյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել, քանի որ մեղք չի գործել, իսկ թե արդյո՞ք նրա մասնակցությամբ այլ գործողություններ իրականացվել են, «Օրենքով գողերը»՝ Արսեն Մկրտչյանը և կալանավորված «Վիտյա Թբիլիսկին» արդեն առերեսվել են, թե՝ ոչ, փաստաբանը բացասական պատասխանեց։Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ օրվա ցերեկային ժամերին՝ ժամը՝ 16,00-ի սահմաններում, Երևանի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում «Օրենքով գողեր» «Արսեն Երևանսկու» և «Վիտյա Թբիլիսկիի» միջև վիճաբանություն է եղել, որին մասնակից են եղել նաև նրանց կողմնակիցները։ Վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցվել, հայհոյանքներ հնչեցվել։

Դեպքի առթիվ նախաձեռվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին էին ներկայացվել միջադեպի 12 մասնակից, այդ թվում՝ Արսեն Մկրտչյանը։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։

Նույն քրեական վարույթով ավելի ուշ հայտնաբերվել, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է նաև «Վիտյա Թբիլիսկին»։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է փոշեբյուրեղանման զանգված, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ ատրճանակի նմանվող առարկաներ՝ «MY 2245» և «YT 3014» գրառմամբ: Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Ըստ փորձագետների եզրակացությունների՝ խուզարկությամբ Վ.Ա.-ի մոտ հայտնաբերված զանգվածը հանդիսանում է առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ ատրճանակի նմանվող առարկաները ПМ /մակարով/ մոդելի «MY 2245» և «YT 3014» համարի 9մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակներ են, որոնք, ինչպես նաև հայտնաբերված ընդհանուր 16 հատ 9մմ տրամաչափի փամփուշտները հանդիսանում են ռազմամթերք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ