16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վերջին վայրկյանի զղջում

Պետք է մտածել, որ Աստված անոխակալ է, ինչպես նաև նկատի առնել, թե ինչպիսին է զղջացողի զղջման կերպը:

Հիշենք, որ ժամը տասնմեկին այգի եկող մշակներն ընդհանրապես վարձատրվեցին առավոտյան եկածների հետ հավասարաչափ (Մատթ. 20:9):

Իսկ ի՞նչ կարող ենք ասել վերջին վայրկյանին ճշմարտապես զղջացողի համար:

Միայն այսքանը պետք է իմանալ.

չլինի թե մեկը, հիմնվելով այս խոսքիս վրա, վերոնշյալ ժամանակին թողնի զղջումը:

Թող իմանա, որ մահը երբեմն հանկարծակի է պատահում:

Ինքն անպատրաստ կարող է գտնվել և հույսով մեղանչելով՝ անհույս կկորչի:

Ղուկասի Ավետարանում կարդում ենք (Ղուկ. 12:16).

մեծատունը, որի անդաստաններն առատ բերք էին տվել, մտածում էր, թե ի՞նչ անի, ո՞ւր լցնի այդքան արդյունքը:

Որոշում է շտեմարանները քանդել, մեծացնել և այնտեղ լցնել առատ բերքն ու հաճույքին հետևել:

Երբ տակավին այդ մտածմունքների մեջ էր, նույն գիշերը պահանջվեց նրա հոգին:

Արդ՝ մեր խոսքին անդրադառնանք:

Եթե վերջին շնչում մահամերձը խելամտորեն ի սրտե զղջա և այնպիսի ուխտ անի, թե Աստծո ողորմածությամբ, երբ առողջանա ու չմեռնի, այլևս խոստովանած մեղքերը չի գործի և կհրաժարվի չար սովորություններից, այդպիսին թողության կարժանանա:

Իսկ թե ոչ, չենք կարող ասել՝ կարժանանա՞ արդյոք ներման:

Եթե այդպես չվարվի, խոստովանությունը ոչ մի արժեք չի ունենա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ