13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրանում կախաղան են բարձրացրել 29-ամյա կնոջ /Տեսանյութ/

Սամիրա Սաբզանը մահապատժի է ենթարկվել լուսադեմին Թեհրանի հարևան Քարաջ քաղաքի Ղըզել Հեսարի բանտում:

Վերջին տասնամյակը նա անցկացրել էր իրանական բանտում, մինչդեռ գործը տարիներով ձգձգվում էր:

«Այսօր առավոտյան մահապատժի դատավճիռը իրականացվել է ամուսնու «կանխամտածված սպանության» համար դատապարտված հարսնացու Սամիրա Սաբզանի նկատմամբ», – ասվում է IHR-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ Սաբզանը ընդամենը 15 տարեկան էր, երբ բռնի կերպով ամուսնացրին։

Չորս տարի անց, երբ նրա երկու երեխաները յոթ և վեց ամսական էին, նա սպանեց ամուսնուն։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ