08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կեղծ լիազորագրերով կազմակերպվում են բնակարանների առուվաճառք: Հանցավոր խմբին չեն կարողանում բացահայտել. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղծ փաստաթղթերով վաճառելու, գնորդից գումարը հափշտակելու դեպքերով։
Մասնավորապես, պարզվել է, որ մեծամասամբ զոհ են դառնում երկար ժամանակով չբնակեցված բնակարանները։ Չարագործները, տեղեկանալով, որ բնակարանները տարիներով փակ են, բնակարանով զբաղվողները երկրում չեն, կեղծ լիազորագրեր են սարքում, որոնցով կազմակերպվում են առուվաճառք: Գնորդից ստանում են գումարը, անհետանում՝ թողնելով կեղծ փաստաթղթերի եւ փակ դռների առջեւ:

Ավելին՝ ամենացավալին այն է, որ այս հանցավոր խմբին չեն կարողանում բացահայտել իրավապահները։ Բայց սա դեռ վերջը չէ. հարուցված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության նախկին պետ գեներալ Գենադի Տավարածյանի որդին, որը եւս ներգրավված է եղել այդ գործարքների մեջ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ