23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հունգարիան դեմ է քվեարկել Եվրոմիության կողմից Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու հերթական օգնությանը. /Տեսանյութ/

Հինգշաբթի Բրյուսելում կայացած քննարկումներից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վետո է դրել Ուկրաինային գումար հատկացնելու որոշման վրա:

ԵՄ ղեկավարները հայտարարել են, որ օգնության մասին բանակցությունները կշարունակվեն եկող տարվա սկզբում:

BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ամբողջովին կախված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի ֆինանսավորումից:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռութը, մեկնաբանելով Օրբանի վետոն, հայտնել է, որ իրենք դեռ ժամանակ ունեն և առաջիկա շաբաթներին Ուկրաինայի գումարները չեն վերջանա:

Մենք 26 պետությունների հետ արդեն համաձայնվել ենք, իսկ Օրբանը դեռ չի կարող դա անել, բայց ես վստահ եմ ,որ մենք հունվարին կգանք համաձայնության, հավելել է նա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ