23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եկեղեցի Ինը մաս

Ինն մաս կամ Ինը մասանց եկեղեցին գտնվում է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ և Կուսապատ գյուղերի միջև Հին Մոխրաթաղ գյուղատեղիի տարածքում։

Եկեղեցու կառուցման տարեթիվ համարվում է 1881 թվականը , որի մասին արձանագրությունը պահպանվել եկեղեցու հյուսիսային պատին՝ « Ի 1881 ամի շինեցաւ Սուրբ ուխտս Ինն Մասանց տրոք ժողովրդոց ի ժամանակս Յովսէփ վարդապետի Փինաչեանց»։

Նույն ժամանակաշրջանի մեկ այլ արձանագրություն էլ՝ սեղանի կառուցման մասին և պահպանվել է խորանի հյուսիսային կողմում՝

« Շինեցաւ Սուրբ Ին Մասանց սեղանն ի տուր Սհարխանումին վասն հոգոյ Յարութիւնի բէկ Աթաբէկեանի Կուսապատ գեղ 1884 ամի»։

Սակայն եկեղեցու պատերին ագուցված 12 -13 րդ դարերին և ավելի ուշ շրջանի բնորոշ խաչքարերը, եկեղեցու ճարտարապետական հորինվածքի փոփոխությունները, շուրջն եղած տապանաքարերն ու տապանագրերը վկայում են, որ եկեղեցին գոյություն է ունեցել ավելի վաղ, իսկ հետագա դարերում անընդհատ նորոգումների է ենթարկվել։

Հյուսիսային պատին ագուցված խաչքարերից մեկն արձանագիր է և թվագրվում է 17 -րդ դարով՝ «։ՌՂԶ։ (1647) ես Հայրապետ․․․»։

Մուտքից աջ պատին ագուցված արձանագրության մեջ կարդում ենք․ «Այս գիրս գրեցաւ Տէր Մկրտիչս թվին ՌԾԴ (1605) էր»։

1776 թվականին Ինը մաս եկեղեցին մի Ավետարան է նվեր ստացել, որն այժմ պահվում Մաշտոցյան Մատենադարանում։

Այն Կարինում տեսել և 40 ղուռուշով գնել և եկեղեցուն է նվիրել շուրջ 30 տարի Մուղնու Սուրբ Կարապետ վանքի միաբան Մատթևոսի որդի Մկրտիչ վարդապետը, ով ծնունդով « ի յերկրէն Աղուանից՝ ի գաւառէն Չարապերթու ՝ ի գուղէն Մոխրաթաղու՝ ի յազգէն Մաթոսանց Շահնազարին»։

Եկեղեցու բարավորի վրա ևս կա պահպանված արձանագրություն․ «Նիկարոց Սուրբ Իննմասանցս Նիկարոց Քրիստոս հվադաց․․․»։

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով, որի միջի հյուսիսային և հարավային կողմերից բացված են դռնաչափ մուտքեր որպես փոքր խորաններ , որոնց կողքերին էլ մեկական պատրհաններ։

Իր ավանդական տեղում՝ հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։

Եկեղեցին ունի մեկ՝ արևմտյան կողմում բացվող մուտք, լուսավորությունը ստանում է թվով հինգ պատուհաններից, որից երեքը բացվում են հարավային, մեկն՝ արևմտյան, մեկն՝ արևելյան կողմերում։

Թաղն ամբողջությամբ փլուզված է, բացառությամբ խորանի հատվածի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ