21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

2012թ առաջին ակնկալիքը կառավարությունից` 7 տոկոս տնտեսական աճ /վիդե/

“Կարծում եմ՝ այստեղ ոչ ոք չի կասկածում , որ մենք ձեզ հետ միասին ծավալուն աշխատանք ունենք անելու”, -նախագահ Սերժ Սարգսյանը նորանշանակ կառավարության անդրանիկ նիստին, վարչապետի կողմից կառավարության ծրագրի ներկայացումից հետո, այսպես դիմեց կառավարության անդամներին: Սերժ Սարգսյանի խոսքով, այն հսկայական վստահությանը,  որն իշխանությունն ստացել է ժողովրդից ընտրությունների ընթացքում, կրկնապատկում է պատասխանատվությունը:

‘’Կոչ եմ անում տրամադրվել ծանր, բայց պատվաբեր աշխատանքի: Սա առաքելություն է: Ընտրություններում հաղթելը  չի նշանակում հանգստանալ դափնիների վրա , ճիշտ հակառակը` մեզ այստեղ են ուղարկել աշխատելու, աշխատելու անձնուրաց,  պարտքի գիտակցումով”,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, ընտրություններից հետո ունենք որակապես նոր ու բաց հասարակություն, ինչը նշանակում էր, որ կառավարության անդամների` թե պաշտոնավարման, թե կենցաղավարման ցանկացած քայլի ցանկացած պահի պետք է հետեւի թե երկրի ղեկավարությունը,  թե հասարակությունը:

Նախագահը նշեց, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չեն կատարվել բարեփոխումների թափը չկանգնեցնելու համար, բայց սա չի նշանակում, թե նոր  կառավարությունից հեղափոխական փոփոխություններ չի ակնկալվում:  Երկրի ղեկավարը շեշտեց, որ հասարակությանը բոլոր ոլորտներում փոփոխություններ են խոստացել եւ այդ փոփոխությունները չպետք է ուշանան:

Նախագահի խոսքով, անցած տարիների ամենամեծ ձեռքբերումը ՀՀ տնտեսության կառուցվածքային փոփոխությունն էր, որը տեղի ունեցավ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո:  Երկրի ղեկավարը կարեւորեց մասնավոր սեկտորի հետ կառավարության համագործակցությունը, ինչը թույլ տվեց  ապահովելու թե նոր տեխնոլոգիական լուծումներ, թե սոցիալական ապահովվածություն:

“Բոլոր բարեփոխումների արդյունքները պետք է տեսանելի լինեն յուրաքանչյուր քաղաքացու համար: Բոլորիդ ուշադրությունը պետք է ուղղվի դեպի գյուղն ու գյուղացին”,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նշեց, որ 2012 թ-ի  համար տնտեսության աճը պետք է ավելացնել յոթ տոկոսով. “2012-ի համար մեր առաջին ակնկալիքը կառավարության գործողություններից 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն է: Տնտեսական աճը ինքնանպատակ չէ, մեր խնդիրն է կայուն և մշտական զարգացման համար ամուր հիմքեր դնելը, աղքատության հետևողական կրճատումն ու տեսանելի ապագայում դրա ի սպառ վերացումը: Սա է լինելու ձեր աշխատանքի գնահատման առաջին ցուցիչը”:

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ 2013 թ-ին  կայանալիք նախագահական ընտրություններից հետո նոր կառավարության ձեւավորման խնդիրն, ինչը Սահմանադրության պահանջն է: Նա նշեց, որ այդ ընթքացքում ԱՎԾ-ն կներկայացնի տնտեսության զարգացման ցուցանիշները, եւ այդ ժամանակ հնարավորություն կլինի  գնահատել կառավարության աշխատանքը:

Սերժ Սարգսյանը ՀՀ նոր կառավարությանը մաղթեց հաջողություն ու շեշտեց, որ դրանով պայմանավորված է ամեն ինչ: Կառավարության գործունեութան ծրագիրը միաձայն հավանության արժանացավ: Սահմանաված կարգով այն կուղարկվի ԱԺ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ