10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Փարիզում արտգործնախարարների հանդիպման գործառույթը նախագահների հանդիպման նախապատրաստությունն է եւ ոչ ավելին. Ա. Մանասյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից  ղարաբաղյան խնդրում  վճռական բեկում չի կարելի ակնկալել. այդ հանդիպումներն ունեն նախապատրաստողական գործառույթ, եւ այն  նախագահների հանդիպման նախապատրաստում կլինի: Այսօր  այդ մասին կարծիք հայտնեց  փիլիսոփայության դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

՛՛ԼՂՀ-ն չի գրավել Ադրբեջանին պատկանող մի թիզ հող անգամ: Իսկ Ադրբեջանը բոլոր այդ սադրանքները պլանավորում է որոշակի իրադարձությունների համաժամանակյա իրականացման համար, որպեսզի ճնշում գործադրի թե մեզ, թե միջազգային հանրության վրա՛՛ ,- ընդգծեց քաղաքագետը:  Ըստ որում՝ Ալեքսանդր Մանասյանն այնքան էլ չի կարեւորում Ադրբեջանի այդ նպատակը՝ շատ ավելի վտանգավոր համարելով այն, որ նա դրանով ամրագրում է իր՝ իբր արդարացի կռիվ սկսելու իրավունքը:

Քաղաքագետի համոզմամբ՝  Հայաստանն այդպես էլ կամք չի ցուցաբերել ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը հստակեցնելու. «Ճշմարտությունը եթե չես պաշտպանում՝  այն ի վերջո մահանում է: Մենք կարող ենք հենվել այդ ճշմարտության վրա, բայց, ցավոք, դա հետեւողականորեն չենք արել միջազգային ասպարեզում»,- ասաց  նա:

Մանասյանի խոսքով՝ այն մասին, որ  Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի երրորդ հանրապետության կազմում, ժամանակ առ ժամանակ հայտարարություններ արվել են, սակայն դրանք պարբերական բնույթ չեն կրել՝ այդպես էլ չդառնալով բանակցություններում հայկական դիրքորոշման օրակարգի մաս:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ