07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Զորավարժություն են անցկացրել. ունեն նոր հրթիռներ

mehrnews.com-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երեկ առավոտյան անվտանգության մեծ զորավարժություն են անցկացրել Իրանի արևմուտքում, որի ժամանակ օգտագործվել են Քարար տեսակի անօդաչու թռչող սարքեր:

Նշենք, որ վերջիններս այժմ հագեցված են Մաջիդ անունով ջերմային հրթիռներով:

Այս հրթիռները ունեն 8 կմ հեռահարություն:

Զորավարժությունն անցկացվել է անվտանգության սպառնալիքներին, հակահեղափոխական խմբավորումներին, ահաբեկչական ու թաքֆիրական ցանցերին դիմակայելու մոտեցմամբ։

Այս զորավարժության ընթացքում իրականացվել ռադիոտեղորոշիչ և կապի համակարգերի փորձարկում, նոր տեխնիկայի միջոցով հիպոթետիկ թշնամիների թիրախների ու շտաբների ոչնչացում, անցկացվել են հետախուզական գործողություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ