22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արյան անալիզը ցույց կտա ավելի արագ ծերացող օրգանները. բացահայտում

BBC-ի փոխանցմամբ՝ արյան անալիզը ցույց կտա՝ արդյոք օրգանները ավելի արագ են ծերանում թե դանդաղ:

Գիտնականները կարծում են, որ մեքենաների տեխզննման պես հնարավոր է արյան վերլուծության միջոցով պարզել, թե մարդու որ ներքին օրգանը շուտով կդադարի գործել

և արդյոք ավելի արագ են ծերանում, թե դանդաղ:

Ստենֆորդի համալսարանի խումբը հայտարարել է, որ իրենք կարող են ստուգել մարդու մարմնի 11 կարևոր օրգաններ, ներառյալ ուղեղը, սիրտը և թոքերը, երիկամները, լյարդը,

ստամոքսը և մկանները:

Փորձերը իրականացվել են հազարավոր մարդկանց արյունը վերլուծելով, ինչի արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր հինգերորդ առողջ 50 տարեկան

և ավել մարդը ունի գոնե մեկ արագ ծերացող ներքին օրգան:

Պարզվել է նաև, որ 100-ից ամեն երկրորդը կարող է ունենալ իրական տարիքից ավելի ծերացած ներքին օրգաններ:

Հետազոտությունը գերազանց հնարավորություն է բացահայտելու համար առաջիկայում սպասվող առողջական խնդիրները և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ