GPS-ով աշխատող գոտին կույրերին կօգնի տեղաշարժվել /Տեսանյութ/
Հոնկոնգյան AI Guided ստարտափը ներկայացրել է տեսողության խնդիրներ ունեցողների համար նախատեսված խելացի գոտի, որը կոչվում է GUIDi:
Այն թույլ է տալիս մարդկանց անվտանգ տեղաշարժվել և խուսափել իրենց ճանապարհին հանդիպող խոչընդոտներից:
Գոտին աշխատում է հատուկ ծրագրային ապահովման միջոցով, որն արհեստական բանականության միջոցով վերլուծում է տեսախցիկների տեսագրությունն իրական ժամանակում:
Այն ի վիճակի է ճանաչել ստատիկ օբյեկտները և դրանց առկայության մասին օգտատիրոջն զգուշացնում է հանգիստ թրթռումներով:
Բացի դրանից, օգտատերը կարող է բջջային հավելվածի միջոցով նշել նպատակակետը և օգտագործել GPS՝ տվյալ երթուղու երկայնքով տեղաշարժվելու համար:
Մեկ լիցքավորմամբ GUIDi-ն կարող է աշխատել 10 ժամ:
GUIDi-ն վաճառքում կհայտնվի 2024-ի սկզբին՝ 10,100 հոնկոնգյան դոլարով (մոտ 1292 դոլար)։