25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ, շամպայն, կիսաքաղցր գինիներ: Իշխանությունն Ամանորին է պատրաստվում. Հրապարակ

Երևանի քաղաքապետարանը ևս 3 վարչական շրջանների ամանորյա կորպորատիվների հարցերն է լուծել։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ամանորյա կորպորատիվի համար համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլն 944 հազար դրամ։ Նորք- Մարաշի թաղապատերանի ամանորյա քեֆին ներկա կլինի 120 մարդ․ սեղանին կլինեն տոնական մոմեր, ձիթապտղի տեսականի՝ սև և կանաչ, քամած մածուն, լոլիկ, վարունգ, խառը կանաչի, խառը թթու, պանրի տեսականի՝ լոռի, հոլանդական, ռոկֆոր, մսեղենի տեսականի՝ ֆիլե, բաստուրմա, սուջուխ, երշիկ, աղցանների տեսականի՝ մայրաքաղաքային, կեսար, հունական, տաք ուտեստներ՝ խորոված խոզ և կարտոֆիլ, տապակած հավի ճուտ և կարտոֆիլի ֆրի, տապակած ձուկ, հաց՝ տարբեր տեսակի, լավաշ, ալկոհոլային ըմպելիքներ՝ օղի բարձրորակ, կոնյակ` առնվազն 5 տարի հնեցմամբ, գինի՝ կարմիր կիսաքաղցր, շամպայն՝ կիսաչոր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, բնական հյութեր, հանքային ջրեր, մրգի տեսականի՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ, սուրճ՝ լուծվող և սև, թեյ: Միջոցառման համերգային մասի ապահովման համար ներկա կլինի 1 հաղորդավար, երգիչներ` 5 հոգի՝ իրենց համապատասխան երաժշտական գործիքներով և սարքավորումներով:

Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ։

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆի համար 1 մլն 500 հազար դրամ է սահմանվել, քեֆին ներկա կլինեն կրկին 120 աշխատակիցներ, որոնցից 5-ը բացի ուտուշ- խմուշից նաև կպարգևատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրիցիների սեղանն էլ բացարձակ չի զիջելու մարաշցիների ամանորյա սեղանին․ 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակի աղցան՝ բանջարեղենային և մսային, 3 տեսակի քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ։

Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ, շամպայն՝ կիսաչոր, կարմիր, կիսաքաղցր գինիներ, բնական հյութեր: Մրգային ձևավորում՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ և այլն, ընդեղեն՝ պնդուկ, պիստակ, գետնանուշ, ընկույզ և այլն, շոկոլադե կոնֆետների տեսականի։ Ջուր, թեյ և սուրճ նախատեսված 120 հոգու համար։ Երգուպար արաբկիրցիների համար կարծես թե նախատեսված չէ։ Միջոցառումը կազմակերպելու է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։

Անհամեմատ ավելի ճոխ է լինելու Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի ամանորը, որի համար համայնքային բյուջեից հատկացվել է 2 մլն 786 հազար դրամ, քեֆը նախատեսված է լինելու 300 հոգու համար։
Սեղանին կլինի հետևյալ ճաշացանը․ լոլիկ,վարունգ, պղպեղ, խորոված՝ թարմ խոզի մսից, տապակած ճուտ, կարտոֆիլ ֆրիով, կիտրոն, ձիթապտուղ՝ սև, կանաչ, թթվի տեսականի, աղցաններ՝ մայրաքաղաքային, հավի կրծքամսից սնկով ժուլիեն, քամած մածուն, մսի տեսականի, պանրի տեսականի, հաց լավաշ, կանաչի, որակյալ օղի, կիսաքաղցր գինի, կոնյակ, քաղցրահամ հյութ, հանքային ջուր, բնական հյութ, մրգի տեսականի, խմորեղեն տեսականի, արևելյան սուրճ և թեյ: Ապահովել նույն ռեստորանի երաժիշտների կենդանի կատարումները և հանդիսավար ամբողջ երեկոյի ընթացքում: Այսինքն՝ լինելու է նաև թամադա, իսկ պարում են զեյթունցիները:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ