24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը ոչ էլ ժամը

Արդեն 2000 տարի է, որ աշխարհն ալեկոծվում է վախճանաբանական զանազան գաղափարներից և աշխարհի վախճանի մասին ահաբեկիչ մարգարեություններից, որոնց հեղինակներից (տիբեթյան հոգևորականներ, հնագույն մայաներ, կամ էլ մերօրյա էքստրասենսներ և բազում աղանդներ) և ոչ մեկը հանդես չի գալիս Առաքելական կամ Ուղղափառ Եկեղեցու կողմից:

Ավետարանում հստակ նշված է, որ աշխահի վերջի օրվա մասին ոչ ոք չգիտի:

Միայն Հայրն է, որ գիտի այդ օրվա մասին (տես՝ Մատթ. 24.36):

Սա նշանակում է, որ որևէ մեկը չի կարող կանխագուշակել աշխարհի վերջին օրը:

Այս թեման շահարկում են աղանդավորները, որպեսզի մարդկանց տագնապի մեջ պահեն և մեծ թվով մարդկանց ներգրավեն իրենց շարքերը` «փրկություն» խոստանալով:

Աշխարհի վերջի «ակնհայտ սպառնալիքներ» կային մինչև 2000թ. տարեմուտը:

Մինչ այդ աղանդավորները, հատկապես «Եհովայի վկաները», մի քանի տարին մեկ հայտարարում էին աշխարհի վերջի մասին:

Սակայն բոլոր տեսակի հայտարարությունները և կանխագուշակումները իրականությանը չեն համապատասխանում և մարդկանց մոլորության մեջ են գցում:

Այն, որ աշխարհի վերջը լինելու է, դա ակհայտ է:

Սակայն մարդն անկարող է դա կանխատեսել, առավել ևս՝ նշել ստույգ օրը:

Այո, շատ նշաններ համապատասխանում են աշխարհի վախճանին:

Սակայն այդ նշանները վաղուց կան և այս ամենը կոչված է մարդուն սթափեցնելու, զգոն պահելու համար.

«… Եթե տանտերը գիտենար, թե որ ժամին գող կգա, կհսկեր և չէր թողնի, որ իր տունը ծակեն:

Դրա համար դուք էլ պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասում, մարդու Որդին կգա» (Մատթ. 24.43-44),

«Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը ոչ էլ ժամը» (Մատթ. 25.13):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ