Հարցաքննության է հրավիրվել Գագիկ Ջհանգիրյանը
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ հարցաքննել : Հարցաքննությունը կապված է եղել Ռուբեն Վարդազարյանի կողմից հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրության հրապարակման հետ։
Լրատվամիջոցը դիմել է հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժին, որտեղից իրավիճակի մասին չմեկնաբանեցին՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվող անձանց վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։