27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Ավինյանը խոստացել է. Հրապարակ

Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել Երեւանի 2024-2028 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, որում Տիգրան Ավինյանը երեւանցիներին սարեր է խոստացել։
Նախ՝ ծրագրով նախատեսվել է, որ ավարտին կհասցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչպես նաեւ եւս մեկ կայարան՝ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների տարածքում։
Բացի այդ, քաղաքապետարանը խոստանում է մինչեւ 2028 թվականը շահագործել ճոպանուղի՝ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծով։ Եթե հիշում եք` Երեւանով մեկ ճոպանուղի կառուցելու առաջարկն անում էր «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

Տրանսպորտի հետ կապված էլ քաղաքապետարանը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, խոստանում է փոխել բոլոր կանգառների սպասասրահները՝ դրանք փոխարինելով «խելացի» սպասասրահներով, իսկ թե դրա մեջ ինչ է մտնում, հստակեցված չէ։ Ավինյանը նաեւ խոստանում է մինչեւ 2028 թվականն ամբողջովին կառուցել Կասկադի չկառուցապատված վերնամասը՝ 8 հեկտար տարածք։ Մինչեւ 2028 թվականը քաղաքապետարանը պարտավորվում է կառուցել նաեւ կենցաղային թափոնների նոր աղբավայր:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ