24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Աշոցքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և  Բերձորում տեղում է ձյուն:

Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական   նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ