29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դավութօղլուն «1915թ. դեպքերի» 100-ամյակը համարել է ազգային խնդիրների լուծման կարեւոր առիթ

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավուօղլուն հանդիպել է թուրք-ամերիկյան միությունների ղեկավար կազմի հետ, հայտնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «haberler.com»-ին հղումով:

Այլ թեմաների շարքում Դավութօղլուն անդրադարձել է նաև Հայկական հարցին:

Թուրքիայի վարչապետը մասնավորապես նշել է , որ ազգային խնդիրները լուծելիս անհրաժեշտ է մի կողմ դնել տարակարծությունները և իր իսկ բնորոշմամբ «1915թ. դեպքերի» հարյուրամյակը այդ առումով կարևոր առիթ է:

«Մեր ազգի մեջ վրեժի և ատելության զգացումներ չկան: Մենք ուզում ենք, որ դուք ոչ մի դեպքում այստեղի հայերի հանդեպ որևէ հետին միտք, որևէ կանխակալ կարծիք չունենալով, նրանց հետ բարեկամական հարաբերություններ կառուցելով` փորձեք լուծել Հայկական հարցը, ինչը թե ձեզ, թե մեր ազգին պատիվ կբերի: Սակայն եթե մեր ազգն առանց պատճառի ստորացվի, մեզ վիրավորանք հասցվի, այդ ժամանակ բոլորիդ պարտքն է` ուս ուսի տված անհրաժեշտ գործունեություն ծավալել այդ նվաստացումների, այդ վիրավորանքների կամ անտեղի մեղադրանքների դեմ»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ