18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երեւանում․ հնչել են կրակոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշում կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Նոր Արեշ 4-րդ փողոցի 18 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 24-ամյա Գոռ Ս.-ի, 50-ամյա Եղիշե Ս.-ի և 28-ամյա Սարո Գ.-ի միջև, որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի, որից հետո Գոռ Ս.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչից հետո կռվի մասնակիցները դիմել են փախուստի: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ