23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

57 միլիոն դրամով կուժեղացնեն ԱԳՆ շենքի անվտանգությունը

Կառավարության շենքի անվտանգությունն ուժեղացնելուց և շենքի առաջին հարկի պատուհանները ճաղավանդակներով պատելուց հետո հերթը հասել է Արարատ Միրզոյանի ղեկավարած Արտաքին գործերի նախարարության շենքի անվտանգությունն ուժեղացնելուն։
Այդ նպատակով Կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 57 միլիոն դրամ, որով ԱԳՆ շենքի համար կգնվեն նոր, գերժամանակակից անվտանգային համակարգեր։
Նշենք, որ ԱԳՆ-ի համար գերժամանակակից անվտանգային համակարգեր են գնում այն դեպքում, երբ գործողները տեղադրվել և շահագործման են հանձնվել 2016 թվականին։
Ինչ վտանգների սպառնալիքից ելնելով են ԱԳՆ-ում կայացրել անվտանգությունն ուժեղացնելու որոշում, հայտնի չէ, միայն նշենք, որ 57 միլիոն դրամը ծախսվելու է, որպեսզի նոր անվտանգային համակարգերով հնարավոր լինի՝
1. Նույնականացնել անձին՝ դեմքով, մատնահետքով, համապատասխան քարտով:
2. Ավելի արդյունավետ դարձնել ռենտգեն խելացի ստուգման համակարգի, կամարակապ մետաղական դետեկտորի, սկանավորող և նույնականացնող սարքի տեղադրման պարագայում՝ մասնաշենքի անցակետերում համապատասխան ստուգման գործընթացը:
3. Անցակետերից յուրաքանչյուրում կտեղադրվի պտտակադռնակ–արգելափակոց, ապահովելու պաշտոնական այցերի, հանդիպումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց առանձնացված մուտքն ու ելքը:
4. Հնարավոր լինի ԱԳՆ մասնաշենք տանող մուտքերի արգելափակոցների աշխատանքը դարձնել ավտոմատ կառավարվող:
Իսկ ավտոմեքենաների համարանիշ կարդացող/ֆիքսող տեսախցիկների միջոցով էլ հնարավոր լինի ԱԳՆ մասնաշենք տանող մուտքերի արգելափակոցների աշխատանքը դարձնել ավտոմատ կառավարվող:
168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ