28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔՊ-ն անցնում է պատժիչ գործողությունների. Ժողովուրդ

ՔՊ-ում ակտիվ խմորումներ են: Անցնող ողջ շաբաթ իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նիստեր է արել՝ թե՛ վարչության, թե՛ նախաձեռնող խմբի: Իսկ մինչ այս ՔՊ-ում կուսակցական կյանքը կանգ էր առել, ու գրեթե մեկ ամիս նիստեր չէին եղել:

Օրարաթերթի տեղեկություններով՝ ՔՊ նիստերը թեժ են անցնում, հատկապես՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած նախաձեռնող խմբի նիստը, որի ժամանակ հավաքվել էր իշխանական վերնախավը՝ ե՛ւ պատգամավորները, ե՛ւ նախարարները՝ Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլք: Այդ օրը քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր:
Նախ Նիկոլ Փաշինյանն է երկար ելույթ ունեցել ու խոսել սպասվող հանդիպումներից, Ադրբեջանի հետ բանակցություններից եւ հայ-թուրքական հարաբերություններից, այնուհետեւ ՔՊ-ականներն են հարցեր ուղղել Փաշինյանին:
Վարչության նեղ կազմով նիստերին ՔՊ-ականները քննարկել են բացառապես ներքաղաքական հարցեր:

Ավելի վաղ թերթը գրել էր, որ ՔՊ-ականները մտադիր են պաշտոնանկ անել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետին, պատժել Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամներին. այս հարցը եւս քննարկվել է վարչության նիստերին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ