ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստան
Ժամը 16:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 107 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 89 հազար 167։