27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայն էր տերը Արցախ աշխարհի, այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ուղեցույց ապագա պատմաբանների համար։

1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։

Հայն էր տերը Արցախ աշխարհի։

Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։

2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նիկոլը ասեց դա՝բերելով պատերազմ եւ աղետ։

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու ռուսական առաջարկությունից,որի հետեւանքով հազարավոր նոր զոհեր ու ահռելի տարածքային կորուստներ ունեցանք։

Արդյունքում, Նիկոլն անհամեմատ ավելի վատ պայմաններով ստորագրեց 2020-ի նոյեմբերի 9-ի աղետալի հայտարարությունը։

2020-ի դեկտեմբերին Նիկոլը ադրբեջանցուն բերեց կանգնեցրեց Սյունիքի գլխին։

Մի քանի ամիս անց Նիկոլի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ անցավ Ադրբեչանի վերահսկողոպթյան տակ։

2021-ի մայիսին նրա լուռ համաձայնությամբ ադրբեջանցիներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ տարածքը։

Նիկոլն էլ հայտարարրեց,որ չի պատրաստվում Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ մղել։

2021-ի հունիսին նա գնաց ընտրության Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի անջատում՝հանուն փրկության թեզերով։

Բայց 2022-ին նա արդեն հայաթափեց Լաչինն ու Աղավնոն։

2022-ի սեպտեմբերին պատերազմով զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքի 150 քառ.կմ ։

2022-ի հոհտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քառ.կմ տարածքով՝Արցախն էլ ներառյալ։

Դրանից երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Արցախի շրջափակումը։

2023-ի սեպտեմբերի 19-20-ին Ադդբեջանը նախաձեռնեց նոր պատերազմ Արցախի դեմ։

Նիկոլն ուղիղ եթերում հայտարարեց,որ ինքը չի խառնվելու ու «չի ներքաշվելու պատերազմի մեջ»՝ դառնալով Արցախի հայ բնակչության կոտորածի հանցավոր դիտորդը։

2023 սեպտեմբեր՝ Նիկոլի հանցավոր անգործության պայմաններում հայաթափվում է Արցախը։

Այն Նիկոլի, որն ասում էր Արցախը ՝Հայաստան է եւ վերջ։

2023-ի աշուն՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է մեծ տերությունների բախման կենտրոն ՝բռնելով թուրք-նատօական ծայրագավառ դառնալու անփառուպակ ուղին։

Նիկոլը ջարդեց հայի ողնաշարը։

Ու դա արեց նպատակային։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս շրջանի Նիկոլի հանցավոր գործունեության մասին։

Բայց ինչպես ասում են ՝ Զատկից հետո ներկած ձուն ոչ մեկին պետք չէ այլեւս…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ