14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Էրդողանը ժամանել է Նախիջևան. քննարկվելու է Արցախի հարցով քառակողմ հանդիպման առաջարկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել է Նախիջևան, հայտնում է TRT-ն։

Օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որի հետ Թուրքիայի նախագահը կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքին, ինչպես նաև Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։

Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Անկարայի՝ Արցախի հարցով առաջարկած հանդիպումը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հույս է հայտնել, որ Էրդողան-Ալիև հանդիպումը կնպաստի Արցախում կարգավորմանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ