15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանում ավելի լավ են կռվում, քան Ադրբեջանում. ռուս փորձագետ

Իսրայելական «Տավոր» ինքնաձիգը լավ եւ նոր զենք է, իսկ ռուսական «Կալաշնիկովը»` լավ զենք է, բայց արդեն բավականին հին է: Սակայն կռվում են ոչ թե զենքերը, այլ մարդիկ, իսկ Հայաստանում մարդիկ ավելի լավ են կռվում, քան Ադրբեջանում:

Նման կարծիք է հայտնել Ռազմավարության եւ տեխնոլոգիաների ռուսական վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը` հիշեցնելով Շուշիի ազատագրումը, որտեղ կարեւորը զենքի եւ մարդկային ռեսուրսների համադրումն էր, գրում է «novostnik.ru»-ն:

“Salam News»-ը դեռ 2012-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանը մտադիր է «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգերը փոխարինել իսրայելական 5.56 տրամաչափի  «Տավորով», որն արտադրում է «Israel Military Industries» կոնցեռնը, իսկ զենքի մատակարարմամբ կզբաղվի  «Israel Aerospace Industries»-ը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ