14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արցախ ուղարկված ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ. Նիկոլ Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկյանքով»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է։

«Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ»,- նշեց Փաշինյանը։

Կոռնիձորի մոտ են շարունակում մնալ Հայաստանի ու Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը, մյուս մասը ՝ ավելի մեծ քանակով, գտնվում է մերձակա հատվածում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ