19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռը մտավ Ստեփանակերտ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Կարմիր խաչի հումանիտար օգնությամբ բեռնատարը վաղ առավոտյան Ակնայի ճանապարհով հասել է Ստեփանակերտ։

Հիշեցնենք, որ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի` օրեր առաջ տարածած հաղորդագրության` պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Դրանից հետո, սակայն, Արցախի իշխանություններն արգելել էին մուտքը` այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարություններով խախտել էր պայմանավորվածությունը` ասելով, թե դա առանձին պայմանավորվածություն է և չպետք է շփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:

Ըստ արցախյան մեր աղբյուրների, սիմվոլիկ հումանիտար այդ բեռնատարի մուտքից հետո ամենաուշը մեկ օրվա ընթացքում Լաչինի միջանցքով պետք է մուտք կգործեն հումանիտար օգնության բեռնատարները:

Քիչ առատ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց.

«Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ