25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ հաստատել ՀՀ-ի դիրքորոշումը՝ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հասնել երկարատև խաղաղության. Միրզոյան

Տիկի՛ն նախարար, անչափ ուրախ եմ Ձեր պատվիրակությանը հյուրընկալել Երևանում: Սա ձեր առաջին այցն է Հայաստան, և կարող եմ վստահ ասել, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման և նոր ծրագրերի նախանշման համար», – այսօր Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Բելգիայի իր գործընկերոջը՝ այս գործում նրա ներդրման համար. «Ուզում եմ առիթն օգտագործել և մեր շնորհակալությունը հայտնել Բելգիայի ԱԳՆ-ի կողմից Երևանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին տրամադրված աջակցության համար: Մենք լիահույս ենք շարունակել այս ոլորտում համագործակցությունը ևս: Մեր հանդիպման ժամանակ կարևորել ենք Հայաստանի և Բելգիայի միջև միջխորհրդարանական համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով Բելգիայի օրենսդիր մարմնի զգալի ուշադրությունը և մեզ համար մեծ կարևորություն ունեցող հարցերում համերաշխությունը: Այսօրվա հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխհամագործակցությանը, քննարկել ենք Հայաստան-ԵՄ շրջանակներում մեր համագործակցությունը:

Այստեղ ևս համագործակցություների շրջանակը լայն է, ՀՀ-ի ժողովրդավարական բարեփոխումներից միչև տնտեսական զարգացում, անվտանգային հարցերի շուրջ երկխոսություն: Այսօրվա քննարկման առանցքում, բնականաբար, եղել է նաև ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը, որը ահագնացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամսից ավելի շարունակվող արգելափակամ հետևանքով:

Թե՛ նախորդ հանդիպումներին, թե՛ այսօրվա քննարկմանը մանրամասն անդրադարձել ենք ԼՂ-ում իրավիճակի անդառնալի հետևանքներին: Անդրադարձել ենք ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստին, դրա շրջանակներում, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին:

Այդուհանդերձ, ի հեճուկս այդ ամենի և հակառակ Արդարադատության դատարանի որոշումների, Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք շարունակ հայտարարում ենք, որ Ադրբեջանի գործողությունների հիմքում դրված է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու բացահայտ քաղաքականությունը:

Գործընկերոջս հետ քննարկել եմ նաև, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարը ԼՂ-ում, ինչպես նաև թիրախավորում ՀՀ-ի պետական սահմանին գտնվող դիրքերը: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությունը: Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանը շարունակաբար խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության գրեթե բոլոր դրույթները և բացառություն չի կազմել նաև այնպիսի հումանիտար առաքելությունների կյանքի կոչելը, ինչպիսին է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը:

Այսօր արդեն Ադրբեջանը փաստացի պատանդառության մեջ է պահում ԼՂ-ի ողջ 120 հազար բնակչությանը: Կարծում ենք, որ այս գործելաոճով Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանում իրական կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության, բայց և առաջին հերթին ՀՀ ջանքերին: Ակնկալում ենք, որ մեր միջազգային գործընկերները քաղաքական կամք կդրսևորեն ձեռնարկելու գործուն քայլեր՝ Ադրբեջանի ապակառուցողական , հակամարդկային ռազմատենչ գործողությունները փոխելու ուղղությամբ: Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ հաստատել ՀՀ-ի դիրքորոշումը՝ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հասնել երկարատև խաղաղության»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ