Կառավարությանը քննադատած մարզիկը զրկվեց տարկետումից
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում դադարեցրեց սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին տրված տարկետումը:
Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկը մարտի վերջին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը: Իսկ դրանից առաջ՝ տարեվերջին, իր դժգոհությունն էր հայտնել նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել, չեն շնորհավորել։
ԿԳՄՍՆ-ն մարզիկի դժգոհությունները որակել էր անհիմն՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարին ամբողջությամբ ստացել է իրեն հասանելիք պարգևավճարները: