25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ճանաչել և հռչակել Նարեկ Մալյանի անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով»․ Դատարանի վճիռը՝ Նարեկ Մալյանի գործով

Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար մեղադրվող «Վետօ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը դատարանում անմեղ ճանաչվեց։

«Նարեկ Բորիսի Մալյանին ՀՀ 2003 թ․ ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- վճիռը ներկայացրեց դատավորը։

Վերացվեց նաև Նարեկ Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Նշենք, որ գործով նախկին դատախազը պահանջել էր Նարեկ Մալյանին դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման։

Մալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ չի փոշմանել, երբ բեմադրել է «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսը։

«Ես արել եմ այն, ինչ հարմար եմ գտել ու շարունակելու եմ անել։ Եթե Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գալիս, թող հարմարվի կամ գնա երկրից։ Ինչ ուզեմ և որտեղ ուզեմ՝ կբեմադրեմ և թող ականջներին օղ անեն։ Եթե ազատության մեջ մնացի՝ անպայման բեմադրելու եմ Րաֆֆու «Սամվել»-ի վերջին դրվագը, երևի այս անգամ հրապարակում»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ 2021թ-ի փետրվարի 26-ին Ազգային ժողովի դիմաց տեղի էր ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը, ինչից հետո Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ