19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր առողջ ուժերի հետ և դուրս գանք պայքարի. Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց իրենց առաջիկա գլխավոր անելիքների և մարտավարությունների մասին։

«Այն, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խաղաղության պայմանագիր չէ։ Դա նոր կապիտուլյացիա է, եթե դա ստորագրվի, ապա այն ողբերգական ու աղետալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի համար։ Դա կանխելու միակ, գլխավոր ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորումն է։ Մենք պետք է հասնենք դրան և մեր գլխավոր նպատակն էլ դա է, որպեսզի այդ փաստաթուղթը չստորագրվի։

Դրա համար պետք է ժողովրդի մեջ ընդվզում ձևավորենք, ժողովրդին դուրս բերենք պայքարի։ Եվ մեր առաջիկա քայլերն ու գործողություններն ուղղված են լինելու դրան։ Եթե մեր երկրի ներսում չլինի դիմադրություն, եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է այդ փաստաթուղթը ստորագրի և մարսի, իրենք ստորագրելու են։

Ակնհայտ է, որ Փաշինյանի և Ալիևի միջև կա պայմանավորվածություն, որ այս տարվա ընթացքում այդ պրոցեսը հասցնեն ավարտին։ Մեր գլխավոր խնդիրը դա կանխելն է, իսկ կանխման միակ ճանապարհը համազգային ընդվզումն է։ Սա մեկ անձի, մեկ քաղաքական ուժի խնդիր չէ։ Գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր առողջ ուժերի հետ, ամբողջացնենք այս ամեն ինչը և դուրս գանք պայքարի։ Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց որ ամբողջ ուժով լծվելու ենք այս գործին՝ այդ մասին շատ հստակ հայտարարում ենք», – ասաց Սաղաթելյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ