Ջհանգիրյանի գաղտնի ցանկությունը. Փաշինյանի բացահայտումը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր քննարկվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը, որը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նույն խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրանը նախագծի վերաբերյալ ելույթը շարադրեց որպես իրավաբան.
«Իմպիչմենթի ինստիտուտը ճնշող մասով վերաբերում է իրավագիտությանը, մասնավորապես այստեղ խոսքը գնում է քրեական իրավունքի որոշման նախագծի մասին, որտեղ մատնանշվում են քրեական հանցագործություններ, այսինքն՝ որոշման նախագիծը իրավաբանորեն անգրագիտություն է , ուստի ես չեմ կարող կողմ քվերակել այս նախագծին»,-հայտարարեց Ջհանգիրյանը:
Նիկոլ Փաշինյանը խոսք խնդրեց և արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանինի: «Ես ուզում եմ անդրադառնամ Գագիկ Ջհանգիրյանին»,- ասաց Փաշինյանը:
«Ջհանգիրյանին մի անդրադարձեք, անդրադարձեք Ջհանգիրյանի ասածին»,- արձագանքեց Գագիկ Ջհանգիրյանը: «Ջհանգիրյանի Գլխավոր դատախազ դառնալու երազանքի իրականցումը մեկ օր առաջ փլուզվել է, և այդ պաշտոնի համար նոր սցենարներ կառուցելու և նոր տեղերում հայտվելու անհրաժեշտություն ունեք, պարո՛ն Ջհանգիրյան, և այսօր արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը»,- պատասխանեց Փաշինյանը: