24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ակնկալում ենք, որ Երևանը կուղղի այս «սխալը». Չավուշօղլուն՝ «Նեմեսիս»-ի հուշարձանի բացման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացմանը՝ դա որակելով «անընդունելի քայլ»։

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, նա այս մասին ասել է մի խումբ ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում:

«Սա անընդունելի քայլ է։ Մենք մի շարք պատասխան միջոցներ ենք ձեռնարկել՝ Հայաստանի համար փակելով օդային տարածքը երրորդ երկրներ թռիչքների համար։ Այսօր մենք ակնկալում ենք, որ Երևանը կուղղի այս «սխալը»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա նաև ասել է, որ Անկարան Երևանի հետ երկխոսությունում որևէ նախապայման չի առաջադրել։

«Մենք հայկական կողմին չենք ասել՝ հրաժարվեք «շինծու ցեղասպանությունից», և այդ ժամանակ մենք որոշակի քայլեր կձեռնարկենք։ Երևանը նաև իրավունք չունի մեզ թելադրել իր պայմանները»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ապրիլին Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր–հուշակոթող է բացվել։ Հուշարձանի վրա գրված են Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի, Պետրոս Տեր Պողոսյանի անունները։ Նրանք 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսներն են։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ