22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե Սերժ Սարգսյանը խնդիր ունենար որևէ մեկի «ջեբը գցելու», չէր առաջադրվի». Էդուարդ Շարմազանով

Այսօր, դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից առաջ, 168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում այն հակադրություններին, որ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է սահմանին իրավիճակի սրման մասին, մյուս կողմից էլ ասում է, որ հավատարիմ է խաղաղության օրակարգին։

«Վերաբերվում եմ՝ որպես խեղկատակություն և որպես պլանավորված դավաճանության, թուրքական օրակարգի իրականացում։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմով հանձնեց հողերը և բերեց խայտառակ կապիտուլյացիա, այնպես էլ հիմա մերթ ընդ մերթ իբր թե հայրենասիրական, հակաադրբեջանական կոչերով սրում է իրավիճակը և բերում է նոր պատերազմ ու նոր պարտություն։
Տեսեք, այսօր Կառավարությունում իր ելույթը, իբր թե հակաադրբեջանական, ամենևին էլ հակաադրբեջանական չէր, ավելին՝ Հայաստանակենտրոն ու Հայաստանամետ էլ չէր։ Նախ, Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ իր վարկանիշը, վստահությունը քաղաքացիների մոտ հասել է պատմական մինիմումի։ Շատ լավ հասկանում է, որ այսպես շարունակվելու պարագայում նրան դուրս են վռնդելու, նա այլևս իշխանություն չի ունենալու։ Հետևաբար, նա մի կողմից՝ խոնարհաբար կատարում է Ալիևին ու Էրդողանին տված խոստումը, այն է՝ այլևս չխոսել Արցախի անկախությունից, ինքնորոշման իրավունքից և խելոք իրականացնել ադրբեջանահպատակ ծրագիրը, իբր թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, այսպես ասած՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը պարզապես հումանիտար երկխոսություն է, հիշեցնելով, որ օրեր առաջ Արցախի նախագահը հայտարարեց, որ Բաքուն ավելի է ուժեղացնելու իր կոշտ դիրքորոշումը և Փաշինյանի՝ Արցախից ձեռքերը լվանալու քաղաքականության արդյունքում սկսում է խոսել ինչ-որ ինտեգրացիայի մասին։

Երբ Նիկոլը խոսում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին ու սա փորձում է ներկայացնել որպես փրկօղակ՝ ուզում եմ ասել, որ դա փրկօղակ չէ, թակարդ է, որտեղից որևէ մեկը դուրս չի գալու։ Դա թակարդ է Արցախի ինքնորոշման իրավունքի համար, և Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար փորձում է հայությանը և արցախահայությանը մոլորության մեջ գցել։ Խաղաղության ոչ մի պայմանագիր ու օրակարգ գրոշ չարժե և չի կարող արդյունավետ լինել, եթե այնտեղ ներառված չեն հիմնարար սկզբունքները և դրանցից ամենակարևորը՝ ինքնորոշման իրավունքը։ Եթե չկա Արցախի ինքնորոշման իրավունք, ուրեմն՝ ոչինչ չկա»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Ինչ վերաբերում է մարտի 7-ին Սերժ Սարգսյանին՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ ուղղված հարցին, թե Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել հենց նախկին իշխանությունները, Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ թեզը, թե իբր Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, որպեսզի հրաժարվի կապիտուլյացիան իր ձեռքով ստորագրելուց, ոչ միայն ծիծաղելի է, այլև «ողորմելի է, ապուշություն»։

«Պարզ ասեմ՝ Սերժ Սարգսյանն իր նախագահության ժամկետն ավարտում էր 2018 թվականի ապրիլի 9-ին, եթե նա խնդիր ունենար մեկի «ջեբը գցելու», ապա ապրիլի 9-ից հետո չէր առաջադրվի, ո՞րն էր խնդիրը։ Նրա նախագահության ժամկետն ապրիլի 9-ին ավարտվելու էր, կասեր՝ ես գնացի, ով ինչ ուզում է՝ գա անի։ Այ տգետներ, գոնե բան եք հորինում, մի քիչ խելքին մոտ բան հորինեք։ Եվ երկրորդը՝ լրիվ հակառակն է տեղի ունեցել՝ այո, նա նախագահության ժամկետի ավարտվելուց հետո մնաց ու առաջադրվեց վարչապետի պաշտոնում, որպեսզի այսօր Հայաստանն ու Արցախը նման ողորմելի վիճակում չլինեին։ Նա մնաց, ու նրա առաջադրվելու միակ շարժառիթն արցախյան խնդրի լուծումն էր, ինչի մասին խոսել է և՛ ռուս համանախագահ Պոպովը, և՛ երկու համանախագահները, և՛ Նալբանդյանն ու Լավրովը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ