27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դժբախտություններից ծնված գլուխգործոցները

Դժբախտություններից ծնված գլուխգործոցները
Եթե մի օր կզգաք, որ ձեր կյանքը գլխիվայր շրջվել է և կցանկանաք հանձնվել…, հիշե՛ք գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար Յոհան Սեբաստիան Բախին, ով բազում դժբախտություններից հետո էլ շարունակեց ստեղծագործել:
Բախի անձնական կյանքը նման էր իսկական դրամայի. նա 10 տարեկան էր, երբ կորցրեց ծնողներին՝ հանձնվելով ավագ եղբոր խնամատարությանը, ումից էլ ստացել է ստեղծագործական կյանքի առաջին դասերը…
Հետագայում, Բախը կորցնում է 1-ին ամուսնությունից ծնված դստերը, ապա կարճ ժամանակ անց՝ 3 որդիներին, այնուհետև կնոջը՝ Մարիա-Բարբարանին:
Երկրորդ ամուսնության մեջ էլ շարունակվում են Բախի կորուստները. նա կորցնում է Աննա-Մագդալենյի հետ ամուսնութունից ծնված իրենց 4 դուստրերին, հետո նաև 3 որդներին…
Եթե ձեզ մոտ հարց է առաջանում, թե՛ ինչպե՞ս այսքանից հետո նա շարունակեց ստեղծագործել` գրել կանտատներ, թավջութակի սյուիտներ, պատարագներ… եկեղեցական ժանրի ամենագեղեցիկ երաժշտություններ, որը հուզել է ամեն ունկ, ով որբևէ լսել է…

321952967_1191626848115082_7910084706145495072_n
Ահա՛, թե ինչպես.
Աղոթքով, այո’, այո’։
Ասում են՝ Բախի երաժշտությունը՝ սկզբից մինչև վերջ, նոտա առ նոտա, աղոթք է՝ առ Աստված:
Պարտիտուրայի սկզբում նա միշտ գրում էր՝ “???? ???? ?????? ??”, որ նշանակում է՝ «Տեր, օգնիր», իսկ վերջում՝ “???? ??? ??????”/«Փառք միա՛յն Աստծուն», հետևաբար, Բախ նվագելիս կարծես աղոթք եք անում:
Բախի երաժշտությունը մարդու և Աստծո զրույցն է և Աստծո հետ սրբազան հարաբերությունների անկեղծ դրսևորումը։
Կյանքի վերջին տարիներին Բախն ուներ տեսողության հետ կապված խնդիր, իսկ վերջին օրերին’ բոլորովին կուրացավ։
Նա մնաց մթության մեջ և հոգեպես էլ անչափ ճնշված էր։ Երեք գիշեր նրա կինը’ Մագդալենան չհեռացավ Սեբաստյանի կողքից։
Վերջապես Մագդալենային համոզեցի մի քիչ հանգստանալ, բայց հինգ րոպե անց Սեբաստյանը կանչեց որդուն և խնդրեց բերել թուղթ և գրչածայր թանաքով.
-Գլխումս մի երաժշտություն է հնչում ,պետք է գրանցեմ:
Երբ ավարտեց նոտագրումը, ցածր ձայնով ասաց․
– Վերջ, սա իմ վերջին ստեղծագործությունն է։
Այդ ստեղծագործությունն էր. ,,Քո գահի առջև Տեր իմ” Աստվածային խոկումը։։
Դրանից հետո Սեբաստյանը հանկարծ ասաց․
-Մագդալենա, սիրելիս, մոտեցիր ինձ։
Եվ երբ կինը արագ մոտեցավ իրեն, Բախի աչքերը բաց էին , նա տեսնում էր։ Սեբաստիան կարոտով նայեց բոլորին, այդ պահին Մագդալենան դրեց նրա ձեռքերի մեջ գեղեցիկ կարմիր վարդ։ Նայելով վարդին Բախն ասաց.
– Այնտեղ,ուր ես գնում եմ, այնպիսի ծաղիկներ կան և այնպիսի երաժշտություն է հնչում, որ մենք կարող ենք միայն երազել և իմ աչքերը կտեսնեն վերջապես Տիրոջը․․․”

Աննա Մագդալենայի հիշողություններից` “Բախի օրագրից” հատված։
Արթուր Եղինյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ