26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես ընդհանրապես կենաց չեմ ասում, այն էլ՝ միկրոֆոնով»․ Գնել Սանոսյան

«Ստեղծված իրավիճակից որևէ մեկս գոհ չենք և դատապարտում ու որոշակի քայլեր ենք անում»,- Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով թշնամի Ադրբեջանի կողմից արդեն 11 օր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ պահելու փաստին։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության քայլերի և միջազգային ճնշման շնորհիվ էր, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվեց․

«Մնացածը, աշխատանքներ են տարվում, որի մասին նաև վարչապետն ասաց։ Աշխատանքները տարաբնույթ են, որոնք հիմնականում մեր ԱԳՆ-ի գործընկերներին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և այլ կառույցներին են վերաբերում»։

Հարցին՝ իշխանությունը շտապե՞լ է «խաղաղության» օրակարգի շուրջ երկխոսել Ադրբեջանի հետ, Սանոսյանը հարցով արձագանքեց․

«Դուք ի՞նչ օրակարգ եք առաջարկում։ Խաղաղության օրակարգից բացի, որևէ մեկն ի՞նչ այլ օրակարգ է առաջարկել»։

Կառավարությունը շարունակո՞ւմ է անգամ այս հանգամանքներում մնալ «խաղաղության օրակարգ»-ի հետևորդը, լրագրողները հարցրեցին նախարարին․

«Իհարկե, մենք շարունակում ենք պնդել, որ ինչպես աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ նաև մեր տարածաշրջանում, պետք է խաղաղություն հաստատվի»։

Դիտարկմանը՝ որպես կենաց չէ, այլ որպես ռազմավարություն, Գնել Սանոսյանն արձագանքեց․

«Ես ընդհանրապես կենաց չեմ ասում, այն էլ՝ միկրոֆոնով»։

Լրագրողները ՏԿԵ նախարարից նաև հետաքրքրվեցին, թե ե՞րբ է ավարտվելու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի կառուցման աշխատանքները։

Սանոսյանն աաց, որ այս պահին հողային աշխատանքներն են իրականացվում, իսկ ճանապարհը պատրաստ կլինի 2023 թվականի մայիսին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ