՛՛Ժամանակն է պինդ ձգել գոտիները՛՛
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.
Վերջին ամիսներին նավթի գների անկումը մեծ ազդեցություն է թողել նաև Ադրբեջանի տնտեսության վրա: Ամեն օր սեփական երկրի հզորացման մասին ճամարտակող Իլհամ Ալիևը վերջերս ստիպված է եղել հայտարարել, որ ժամանակն է պինդ ձգել գոտիները: Ալիևը հրաման է ստորագրել որոշ պետական կոմիտեների և դեպարտամենտների վերացման մասին:
Սա նաև անխուսափելիորեն բերելու է աշխատատեղերի կրճատմանը, քանի որ այս կոմիտեներում հազարավոր մարդիկ են աշխատում: Բացի դրանից կրճատվելու են նավթային ֆոնդից դուրս գրվող գումարները: Եթե նավթի շուկայում գները չստաբիլանան, Ադրբեջանին ու մի շարք երկրներին շատ բարդ ժամանակներ են սպասվում: