Էրդողանը Ֆրանսիայի նախագահին Թուրքիա է հրավիրել
Բրազիլիայում ընթացող “Ռիո+20” կայուն զարգացման կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Կես ժամ տեւողությամբ հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է 2 երկրների հարաբերություններում նոր էջ բացել` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի հետ կապված Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունների բարդ փուլը:
Էրդողանը Օլանդին Թուրքիա է հրավիրել, ինչին Օլանդը տվել է իր համաձայնությունը: Հատկանշական է, որ արդեն 20 տարի Ֆրանսիայի ոչ մի նախագահ պաշտոնական այցով չի եղել Թուրքիայում: