28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔՊ-ում փնտրտուք է: 4 թեկնածուի անուն է շրջանառվում. Ժողովուրդ

ՀՀ ոստիկանությունը դեռ նախարարություն չի դարձել, բայց Նիկոլ Փաշինյանի թիմում արդեն նախարարի փնտրտուք եւ թեկնածուների լոբբինգի գործընթաց է մեկնարկել:

Թերթը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահի դրությամբ 4 թեկնածուի անուն է շրջանառվում իբրեւ ներքին գործերի ապագա նախարար՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյան (որը կառավարության մի մասում ունի աջակցություն), ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան (որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում ունի համակիրներ (ԱԻՆ-ը լուծարվում է, մտնում ՆԳՆ տիրույթ)), ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան (որը խորհրդարանում ունի աջակցություն՝ ի դեմս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մի քանի անդամների) եւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան, որին ՀՀ կառավարությունից վստահեցրել են, թե հենց նա է լինելու ՆԳ ապագա նախարարը (նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ մտերմությունն առանձնակի ջերմություն ունի):

Ահա այսպես, Լաչինի միջանցքը փակ էր, Արցախը գտնվում է հումանիտար աղետի շեմին, սակայն ՔՊ-ում ՆԳ նախարարի փնտրտուք է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ