Սահմանային գյուղերը ողջ գիշեր գնդակոծվել են. կա զոհ
Փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ երեք գյուղերի ուղղությամբ՝ Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր : Արձակված կրակոցներից զոհվել է գյուղի բնակիչներից մեկը՝ 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին կրակոցները դադարել են: Արդյո՞ք կան վիրավորներ հարցին գյուղապետը պատասխանեց.՛՛ Ես հիվանդանոցում եմ ու ինձ հարմար չէ խոսելը՛՛: