Փաշինյանի աչքի գերանն ու ՀԱՊԿ-ի փուշը. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանի աչքի գերանն ու ՀԱՊԿ-ի փուշը։
Նիկոլ, ՀԱՊԿ-ից հստակ գնահատական ես ակնկալում, բայց ինքդ խուսափում ես հստակ գնահատական տալ, որ Շուշին ու Հադրութն օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Ինքդ վախենում ես հստակ գնահատակ տալ,որ Արցախն Ադրբեջանի կազմում մտնելը նշանակում է Արցախն առանց հայերի։
Քո աչքի գերանը թողած, դիմացինի աչքի փուշն ես տեսնու՞մ»։