11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարչապետը Աշոտյանին հանձնարարեց

Հայաստանի և Չինաստանի կառավարության միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել է ՛՛Տեխնիկատնտեսական համագործակցության մասին՛՛ համաձայնագրերը, որում Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է մոտ 11 միլիոն ԱՄՆ դոլար և մոտ 16 միլիոն ԱՄՆ դոլար անհատույց օգնություն:

Այս հարցը քննարկվեց նաև այսօր կայացած կառավարության նիստում:

՛՛Նշված համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ՛՛,- ասված է օրենքի նախագծի մեջ:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը թույլտվություն խնդրեց 103 ավագ դպրոցի մասնաշենքը ապամոնտաժելու համար: Այս դպրոցի տեղում հենց պետք է կառուցվի հայ-չինական դպրոցը:

Չինական կողմին պետք է տրամադրվի դատարկ հողակտորը:

Վարչապետը կարգադրեց եռօրյա ժամկետում հարցին լուծում տալ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ