Ինչքա՞ն կկազմի Լևոն Տեր-Պետրոսյանի կենսաթոշակը
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է նախատեսվում իրականացնել ”Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքում:
Այդ մասին այսօր կառավարության նիստին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Օրենքի նախագիծը մշակվել է հանրապետության նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ, իսկ պատճառը՝ հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակի լրանալն է:
”Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակին, երբ օրենքը մշակել էինք պաշտնաթող նախագահի մասին, կային սահմանափակումներ, որոնք այն ժամանակ բնական էին, բայց կյանքը այնպիսին է, որ մարդը յոթանասուն տարեկանում շարունակում է գործել, ինչը ենթադրում է նաև որոշակի երաշխիքներ:
Առաջին հերթին խոսքը գրասենյակին է վերաբրում: Օրենքով նախատեսված է, որ պաշտոնաթող նախագահին գրասենյակ տրամադրվում է իր ցանկությամբ, բայց մինչև յոթանասուն տարեկանը լրանալը: Սահմանափակումը հանում ենք, պաշտոնաթող նախագահի ընտրությամբ գրասենյակը տրամադրում ցկյանք”,-նշեց Հարությունյանը: Փոփոխություն է նախատեսվում նախագահին տրամադրվող կենսաթոշակի սահմանման հարցում:
”Պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը պետք է գործող նախագահի աշխատավարձի ութոսուն տոկոսը կազմի: Սա առանձնահատուկ պաշտոն է և անհրաժեշտություն կա հատուկ երաշխիքներ սահմանել: Օրենքը պետք է ճանաչվի անհետաձգելի”,-նշեց Հարությունյանը: