28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱՊԿ գագաթնաժողովի պատճառով Երեւանում ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մի շարք փողոցներ

Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
«Պատճառված անհարմարությունների համար ոստիկանությունը հայցում է մեր քաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպի նիստի վայր տանող ճանապարհները փակ են լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և անհատների համար, որոնք օժտված չեն հատուկ տրամադրված անցագրերով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ