24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բանակում դժգոհ են. ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, առանց որեւէ ատեստավորման, ահռելի աշխատավարձեր են ստանում. Հրապարակ

Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։ ՊՆ թերթի աղբյուրն ասում է, որ հայտնի են ատեստավորման ուղղությունները, դրանք են «Կրակային պատրաստություն»՝ պարտադիր, «Ֆիզիկական պատրաստություն»՝ պարտադիր, եւ 50-60 հարցանոց հարցաշար` ըստ ոլորտի:

Օրինակ, ֆինանսական վարչություններում հարցեր՝ ֆինանսների գծով, կապի վարչությունում՝ կապի եւ տեխնոլոգիաների մասին։ Բայց ՊՆ ֆինանսիստները պետք է հանձնեն նաեւ «Կրակային պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» եւ եթե չհաղթահարեն առաջին փուլը, ատեստավորման եւս 2 հնարավորություն կստանան՝ չհաղթահարելու դեպքում դուրս կմնան համակարգից:

Թերթի աղբյուրի պնդմամբ` բարդ է լինելու նաեւ հմուտ, գործի գիտակ զինվորականների համար, ովքեր հրաշալի տիրապետում են զինվորական գործին, լավ հրամանատար կամ սպա են, սակայն հնարավոր է տեսական բնույթի հարցերին չկարողանան պատասխանել եւ դուրս մնան համակարգից: Ատեստավորման գաղափարը բարձրաստիճան զինվորականներին դուր չի եկել:

Նրանցից շատերը դժգոհում են, թե ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, առանց որեւէ ատեստավորման, ահռելի աշխատավարձեր են ստանում, սակայն բանակը, որ պետք է լիներ այսօր ամենակարեւոր ինստիտուտը, անտեսվում է: Ատեստավորման նախագիծը կհաստատվի դեկտեմբերի վերջին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ